Բարի գալուստ «Այ Փի Էս Սի»-ի կայք




«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտությունների հայաստանյան հաստատություն է Հայաստանում, որը մասնագիտացված է սոցիոլոգիական հարցումների (հասարակական կարծիքի ուսումնասիրում, որակական և քանակական հետազոտություններ), մարքեթինգային հետազոտությունների անցկացման և խորհրդատվության գործում:

Իր գործունեության երեք և կես տարիների ընթացքում «Այ Փի Էս Սի»-ն հաջողությամբ անցկացրել է ավելի քան 55 հետազոտություն քաղաքականության, կրթության, ընտրությունների մոնիտորինգի, առողջապահության, շուկայի ուսումնասիրությունների և այլ ոլորտներում՝ ընդգրկելով Երևանի, Հայաստանի բոլոր 42 քաղաքների և մոտ 800 գյուղական համայնքների մոտ 103,000 (!) հարցվողների՝ 2010 թվականի մարտի դրությամբ: Սա նշանակալի արդյունք է ոչ միայն տեղական, այլ նաև սոցիոլոգիական հետազոտությունների և մոնիտորինգի ոլորտում գործող ցանկացած միջազգային կազմակերպության համար:

«Այ Փի Էս Սի»-ի ճանաչվածությունն աճեց 2009թ.-ի մայիսին Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բացարձակ ճշգրիտ կանխատեսումներից, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-քաղաքական և տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում որոշումների ընդունման ազդեցիկ խորհրդատվություններից հետո: Այս հետազոտությունների ընթացքում կիրառվել է ElectRA™ մոդելը, որը հատուկ հետազոտական գործիք է՝ մշակված «Այ Փի Էս Սի»-ի կողմից:

Մենք ուրախ ենք Ձեզ ողջունել մեր կայքում և հուսով ենք, որ Դուք կկարողանաք գտնել ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն: Կարծում ենք` ստեղծել ենք հարմարավետ կայք, ինչպես հաճախորդների, այնպես էլ աշխատանք փնտրողների և, ընդհանուր առմամբ, սոցիոլոգիայով և մարքեթինգով հետաքրքրվող անձանց համար:

Մասնավորապես՝ Դուք կարող եք բեռնել «Այ Փի Էս Սի»–ի կողմից մշակված հետազոտությունների նյութերը և ուղեցույցերը, հետևել մեր նորություններին, մասնակցել on-line հարցումներին, ինչպես նաև բեռնել այլ սոցիոլոգիական տեղեկատվություն:

Մենք սպասում ենք Ձեր  կարծիքներին և արձագանքներին: Խնդրում ենք այդ նպատակով օգտվել մեր կայքի «Կոնտակտներ» բաժնից:

Հարգանքով`
«Այ Փի Էս Սի» թիմ