Սոցիոլոգիան առաջին հերթին պատասխանատվություն է. սա «Այ Փի Էս Սի»-ի կարգախոսն է և այս խոսքերը պատահաբար չեն ընտրվել:
Սոցիոլոգիական հետազոտությունները համեմատաբար նոր և զարգացող գործունեության ոլորտ են Հայաստանում, սակայն այս ոլորտի կամ սոցիոլոգիայի հետ իրենց նմանացնող ընկերությունների մեծ մասը ունեն որակի և պատասխանատվության պակաս իրենց գործում:
Ի տարբերություն բժշկության կամ միջուկային ֆիզիկայի, որտեղ սխալներն ու ոչ ճիշտ որոշումները կարող են ունենալ թանկ, երբեմն նույնիսկ մարդկային կյանքի գին, սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտում, փաստորեն, չկան աշխատանքի և տվյալների հավաքագրման ճշտությունը ստուգող ձևեր: Հնարավոր է՝ բացի ընտրությունների արդյունքներից (որոնք իհարկե ոչ միշտ են օբյեկտիվ և թափանցիկ, մասնավորապես` հետխորհրդային հանրապետություններում), չկա հետազոտությունների արդյունքների և սոցիոլոգների ասածների ճշտության հաստատման այլ միջին մեծություն:
Դա նրանց հնարավորություն է տալիս երբեմն ասելու՝ ինչ ցանկանում են կամ ճիշտ են համարում: Իսկ դա հանգեցնում է սոցիոլոգների, նրանց ասածների և սոցիոլոգիական հարցումների արդյունքներին նկատմամբ ցածր վստահության: «Այ Փի Էս Սի»-ում մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպերը:
Մենք տեսնում ենք մեր առաքելությունը ոչ միայն բացարձակ ճշգրիտ, խիստ վերահսկվող հետազոտությունների անցկացման և իրական ու օբյեկտիվ տվյալների ներկայացման մեջ, այլև սոցիոլոգների և, ընդհանրապես, սոցիոլոգիայի նկատմամբ հասարակական կարծիքի փոփոխության մեջ: Ահա «Այ Փի Էս Սի»-ում մեզ համար կարևոր սկզբունքները.
1. Պատասխանատվություն
2. Օբյեկտիվություն
3. Որակի վերահսկում
4. Քաղաքական չեզոքություն
5. Մշտական աճ և զարգացում
6. Կարծիքների և տեղեկատվության հանդեպ հարգանք
7. Ազնվություն
8. Ճշտապահություն
9. Անվտանգություն
10. Գաղտնապահություն