Իր անցած գործունեության և ընթացիկ նախագծերի ընթացքում «Այ Փի Էս Սի»-ն համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Ստորև ներկայացված է «Այ Փի Էս Սի»-ի հիմնական գործընկերների ցուցակը:

YERITAC (ԵՐԻՏԱԿ) երիտասարդական ՊՈԱԿ
ԵՐԻՏԱԿ-ը հայկական երիտասարդական ոչ կառավարական կազմակերպություն է, հիմնադրվել է 2005թ.-ին և գործում է երիտասարդության ժողովրդավարացման ոլորտում ու քաղաքացիական հասարակության նախագծերում: ԵՐԻՏԱԿ-ը մշտապես ապահովում է «Այ Փի Էս Սի»-ին պայմանագրային աշխատողներով՝ լինելով պատասխանատու պաշտոններին անձնակազմի հավաքագրման էական պահոց:
Բացի դրանից, «Այ Փի Էս Սի»-ն և ԵՐԻՏԱԿ-ը համատեղ իրականացրել են մի քանի նախագծեր:



Կարծիքների ուսումնասիրման և մարքեթինգի ինստիտուտ (IPM), Վրաստան
IPM -ը «Այ Փի Էս Սի»-ի պատվիրատուն և հաճախորդն էր քաղաքական սեգմենտացիայի վերաբերյալ Gallup-ի տարեկան հարցման ժամանակ, որն անցկացվել է 2008թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Տարածաշրջանի հայտնի սոցիոլոգիական և մարքեթինգային կազմակերպություններից մեկը եղել է նախագծի  մշակման, որակի հսկման և տվյալների հաստատման հիմնական կողմը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ANQA)
ANQA -ն կրթության որակի երրորդ մակարդակի բարձրացման անկախ հիմնադրամ է: Հիմնադրված լինելով ՀՀ կառավարության կողմից՝ այն նախատեսված է հետևելու և ապահովելու կրթության որակը Հայաստանում: «Այ Փի Էս Սի» և ANQA-ն համատեղ աշխատում են, այսպես կոչված, Կրթական հաջողության ցուցանիշի մշակման վրա, յուրահատուկ մեթոդաբանություն, որը թույլ կտա չափել կրթություն առաջկողների արդյունավետությունը հասարակության տեսանկյունից:

Հայաստանի եվրոպացի բարեկամներ
Հայաստանի եվրոպացի բարեկամները (European Friends of Armenia, այսուհետև` EuFoA) Բրյուսելում հիմնադրված ոչ կառավարական, հասարակական կազմակերպություն է, որը փորձում է կամուրջ կառուցել Հայաստանի և Եվրոպայի որոշում կայացնողների միջև՝ քաղաքականության, բիզնեսի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև օժանդակել Հայաստանի սերտաճմանը եվրոպական քաղաքական, տնտեսական և սոցիալական կառուցվածքներում: EuFoA և «Այ Փի Էս Սի»-ն միասին մշակում են մեթոդաբանություն և պատրաստվում են իրագործել հանրային կարծիքի հարցում՝ դիտարկելու, այսպես կոչված, Հայաստանի եվրաինտեգրման գործակիցը, մի բարոմետր, որը կչափի եվրոպական երկրների ու Հայաստանի միջև փոխհարաբերությունների ամրությունը և բնակչության ընկալումները:.

SP Marketing Solutions
SSP Marketing Solutions (SPMS)-ը Հայաստանում PR-ով, բրենդինգով և էլեկտրոնային մարքեթինգով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է: «Այ Փի Էս Սի»-ն ապահովում է SPMS-ին շուկայական հետազոտությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների տվյալներով`հիմնված BCC և այլ մոդելների վրա: Հետազոտություններից ձեռք բերված տվյալներն օգտագործվում են ռազմավարությունների, բրենդինգի և ռե-բրենդինգի, ինչպես նաև հաղորդակցական PR-ի զարգացման  նպատակով:


Լեզուների և թրեյնինգի միջազգային կենտրոն
Լեզուների և թրեյնինգի միջազգային կենտրոնը (International Center of Languages and Training, այսուհետև՝ ICLT), որպես անգլերեն լեզվի ուսուցման առաջատար դպրոց, սերտորեն համագործակցում է «Այ Փի Էս Սի»-ի հետ: «Այ Փի Էս Սի»-ին մշակում է մարքեթինգային ռազմավարություն ICLT-ի համար, միաժամանակ՝ վերջինս ապահովում է «Այ Փի Էս Սի»-ի մի շարք աշխատակիցների անգլերենի ուսուցումը:

Թիեթր հոսթել
Տարածաշրջանում ամենաժամանակակից հանրակացարաններից մեկի՝ Երևանում տեղակայված Թիեթր հոսթելի (Theatre Hostel) դռները բաց են աշխարհի բոլոր կողմերից ժամանած հյուրերի համար:
«Այ Փի Էս Սի»-ի և Թիեթր հոսթելի միջև կնքված համաձայնագրի հիման վրա վերջինս կացարանով կապահովի «Այ Փի Էս Սի»-ի միջազգային հյուրերին, ովքեր Հայաստան կժամանեն թրեյնինգների, դասընթացների և երիտասարդական գիտաժողովների մասնակցելու համար:

"Time to Print" հրատարակչության տուն
«Այ Փի Էս Սի»-ն իր գործունեության ընթացքում  ունեցել է տպագրելու բավականին նյութեր, որոնք պետք է իրականացվեին կարճա ժամկետում: Այս խնդիրներում Time To Print -ը միշտ աջակցում է «Այ Փի Էս Սի»-ին: