Ստորև ներկայացված է «Այ Փի Էս Սի»-ի աշխատակիցների ցանկը։


Հովհաննես Գրիգորյան
Տնօրեն
«Այ Փի Էս Սի»-ի հիմնադրման գաղափարը ծնվել է Հովհաննեսի երկար և բարդ սոցիոլոգիական կենսագրության ընթացքում: Սովորելով Երևանում, Մոսկվայում, Ֆրանկֆուրտում, աշխատելով տեղական և միջազգային ընկերություններում` նա հասկացել է, որ սոցիոլոգիական հետազոտությունների  բյուրեղացման և ժամանակակից հասարակությունում կարծիք արտահայտողների ու որոշում ընդունող մարմինների միջև անջրպետի հաղթահարման մեծ կարիք կա: «Այ Փի Էս Սի»-ն որոշակիորեն օգնում է մարդկանց լինել լսված, հաշվի առնել նրանց կարծիքները: Վերոնշյալ առաքելության համար Հովհաննեսը նպատակ ունի ձևավորել շահագրգիռ և բավականին կատարյալ թիմ:

Տաթևիկ Մկրտչյան
Դաշտային աշխատանքների մենեջեր      
Ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը` Տաթևիկն աշխատում է «Այ Փի Էս Սի»-ում և պատասխանատու է դաշտային աշխատանքների կառավարման համար: Նա հմտացած է ընտրանքային հաշվարկներում, դաշտային աշխատանքների ձևավորման և իրագործման, նաև ստացված տվյալների որակի նախնական մոնիտորինգում: Նրա գիտելիքներն ու փորձը ընտրանքային մեթոդներում թույլ են տալիս «Այ Փի Էս Սի»-ին կազմակերպել և իրականացնել դաշտային աշխատանքները համոզվածության բարձր մակարդակով:   

  Արման Մելքոնյան
Տվյալների մենեջեր
Ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը` Արմանն աշխատում է «Այ Փի Էս Սի»-ում և պատասխանատու է տվյալների կառավարման համար: Նա համատեղում է հարցաթերթեր մշակողի, վիճակագրի և հաշվարկների օգնականի աշխատանքները: SPSS փաթեթի նրա գերազանց իմացությունը թույլ է տալիս «Այ Փի Էս Սի»-ին իրականացնել հավաքագրված տվյալների վիճակագրական վերլուծությունն առավելագույն հավաստիությամբ:


Նիկա Եպիսկոպոսյան
Որակի վերահսկման մենեջեր
Ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը` Նիկան ուսումնասիրել է սոցիոլոգիա և հարակից առարկաներ Նորվեգիայում, Հունգարիայում և Իտալիայում, ինչպես նաև Հ. Բյոլի անվան հիմնադրամի կրթաթոշակի նախագծի շրջանակներում: «Այ Փի Էս Սի»-ում նա պատասխանատու է որակի վերահսկման և ստուգման համար: Դաշտից հավաքագրված բոլոր տվյալները մանրակրկիտ ուսումնասիրվում և հսկվում են Նիկայի ու նրա օգնականների կողմից: Նրա սուր աչքը թույլ է տալիս «Այ Փի Էս Սի»-ին հավաքագրել տվյալները բարձր մակարդակի որակով: 


Աննա Լալայան
Որակական հետազոտությունների մենեջեր
Ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը` Աննան միացել է «Այ Փի Էս Սի»-ին որպես հիմնական աշխատող: «Այ Փի Էս Սի»-ում նա պատասխանատու է որակական հետազոտությունների կազմակերպման, ֆոկուս-խմբային քննարկումների իրականացման համար: Բացի դրանից, նա համակարգում է «Այ Փի Էս Սի»-ի որոշ ընթացիկ հետազոտություններ: Ինքնակազմակերպման և պատասխանատվության  բարձր մակարդակով նա հիմնավորվածություն է ավելացնում «Այ Փի Էս Սի»-ի արտադրանքին:


Սյուզաննա Բարսեղյան
Սոցիոլոգ վերլուծաբան
«Այ Փի Էս Սի»-ում Սյուզաննան աշխատում է որպես վերլուծաբան և պատասխանատու է անցկացված հետազոտությունների վերլուծության ու  հաշվետվությունների պատրաստման համար, ինչպես նաև իր մասնակցությունն է ունենում հետազոտությունների  տարբեր փուլերում:  Նա ավարտել է Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և մինչև «Այ Փի Էս Սի» ընդունվելն  աշխատել է մի շարք կազմակերպություններում` որպես սոցիոլոգ, վերլուծաբան, հետազոտությունների համակարգող: SPSS և Power Point ծրագրերի, ինչպես նաև տվյալների վերլուծության մեթոդի և լեզուների գերազանց իմացությունը դարձնում է նրա ներգրավվածությունը կազմակերպությունում առավելագույնս արդյունավետ:


Արման Մկրտչյան
Հաշվապահ, իրավաբան, մարդկային ռեսուրսների մենեջեր
Արմանի՝ բազմաթիվ գործառույթներ իրականացնելու որակը նկատվել է այն պահից, երբ նա միացել է թիմին: Հմտորեն կազմելով պայմանագրերը, հաշվարկելով հարկերը և կազմակերպելով մարդկային ռեսուրսների հոսունությունը` նա համոզվածություն է հաղորդում ողջ «Այ Փի Էս Սի»-ին` թույլ տալով թիմին արդյունավետորեն կազմակերպել իր գործունեությունը: Արմանի հետ «Այ Փի Էս Սի»-ին համոզված է, որ բոլոր հարկերը վճարվում են, բոլոր պայմանագրերը պատրաստվում են ժամանակին և «Այ Փի Էս Սի»-ին ակտիվորեն պատրաստվում է աուդիտի:


Մարիամ Հովհաննիսյան
Գրասենյակի մենեջեր, գործավար
Վերջերս միանալով թիմին`  Մարիամ Հովհաննիսյանը պատասխանատու է նրա համար, որ «Այ Փի Էս Սի»-ի գրասենյակը լինի կազմակերպված և պատրաստված` իր բոլոր առաջադրանքները ծրագրելու  և արդյունավետ իրականացնելու համար:
Տարբեր ոլորտներում ունեցած աշխատանքային փորձը Մարիամին դարձրել է առավել ուշադիր, նրբանկատ և համբերատար:  Օտար լեզուների մասնագետի որակավորումը թույլ է տալիս նրան ուսումնասիրել իրեն վստահված  աշխատանքի  այլ երկրների  փորձը:
Նրա շնորհիվ անպատասխան չի մնում ոչ մի հեռախոսազանգ:
Առաջինը, ում կտեսնեք «Այ Փի Էս Սի»-ում, Մարիամն է, ով կդիմավորի Ձեզ իր մեղմ ժպիտով:


Տարոն Գալստյան
Տեխնիկական հարցերով տնօրենի օգնական
Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի մագիստրոս Տարոն Գալստյանը աշխատում է «Այ Փի Էս Սի»-ում որպես տեխնիկական գծով տնօրենի օգնական և համատեղությամբ հետազոտությունների դաշտային փուլում նաև դաշտային աշխատանքների կոորդինատոր: Որպես տեղեկատվության կառավարման մասնագետ Տարոնը իր հմտություններն է ներդնում ապահովելու կազմակերպության տեղեկատվական անվտանգությունը և տվյալների գաղտնիությունը, ինչը կարևոր նշանակություն ունի ցանկացած հետազոտական ինստիտուտի համար, առավել ևս «Այ Փի Էս Սի»-ի համար: