Քանակական հետազոտությունների ընթացակարգ
Քանակական
հետազոտությունների հարցաթերթում ընդգրկված են հետազոտության
շրջանակներում առանձնացված թեմաներին և խնդիրներին առնչվող հարցեր:
Հարցազրույցի տևողությունը միջինում կազմում է 15-30 րոպե: «Այ Փի Էս
Սի»-ն ունակ է և ունի անհրաժեշտ հնարավորություններ՝ 5-9 օրերի ընթացքում
անցկացնելու 1200-4200 ընտրանքով համազգային հետազոտություն: Ընտրանքի
հաշվարկումը հաշվի է առնում սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական և
քաղաքային տվյալները: Օգտագործվող մեթոդաբանությունը և ընտրանքի
ռազմավարությունը թույլ են տալիս հաշվարկել տարբեր մակարդակների
հետազոտությունների (հանրապետական, երևանյան, համայնքային) արդյունքները
մինչև 97% ճշտությամբ, 3% սահմանային սխալով:
Դաշտային աշխատողներ
«Այ Փի Էս Սի»-ն ունի մոտ 50 դաշտային աշխատող: Նրանք բոլորը տիրապետում են տարբեր սոցիոլոգիական մեթոդների և պարտադիր մասնակցում են «Այ Փի Էս Սի»-ի կողմից անցկացվող դասընթացներին/թրեյնինգներին: Բացի մասնագիտական տվյալներից, հաշվի է առնվում նաև սեռա-տարիքային համաչափությունը կազմակերպությունում: Հարցազրուցավարների տարիքը տատանվում է 20-ից մինչև 34 տարեկան: Յուրաքանչյուր հետազոտության մեջ հարցազրուցավարի ներգրավումը պայմանավորվում է հետազոտության թեմայով և հարցազրուցավարի չափանիշներով:
Տվյալների կոդավորում և մուտքագրում
Տվյալների կոդավորումը և մուտքագրումն իրականացվում է շարժանիվի սկզբունքով: Դաշտային աշխատանքներն ավարտելուց հետո 2-3 օրերի ընթացքում կազմակերպվում է տվյալների կոդավորումն ու մուտքագրումը: Այս ընթացակարգերում օգտագործվում են Excel, SPSS, Statistics համակարգչային ծրագրերը: Կազմակերպության համար մշակվում է հատուկ ծրագրային ապահովման փաթեթ, որը թույլ կտա վերահսկել մուտքագրման որակը, ինչպես նաև այս երկու գործընթացների միավորման հնարավորություն կստեղծի: Բացի դրանից, կազմակերպությունն ունի տվյալների մշակման և վերլուծության բավականին փորձ և հմտություններ: