Հարցազրուցավարների թրեյնինգ
«Այ Փի Էս Սի»-ն պարբերաբար թրեյնինգներ է կազմակերպում հարցազրուցավարների համար: Հետազոտության մեջ նոր հարցազրուցավարների ընդգրկման դեպքում անցկացվում է պարտադիր թրեյնինգ, որի շրջանակներում ներկայացվում է հարցազրույց անցկացնելու, հարցաթերթ լրացնելու տեխնիկաները, ընտրանքի տեսակները, ինչպես նաև «Այ Փի Էս Սի»-ի հիմնական աշխատանքային կանոնները:.     

Համակարգողների թրեյնինգ

«Այ Փի Էս Սի»-ն պարբերաբար թրեյնինգներ է կազմակերպում համակարգողների համար: Հետազոտության մեջ նոր համակարգողի ընդգրկման դեպքում անցկացվում է պարտադիր թրեյնինգ, որի շրջանակներում ներկայացվում է զուգայցերի և հետայցերի տրամաբանությունը և տեխնիկան, դաշտում աշխատանքների ընթացակարգը, աշխատանքային նյութերը, հարցազրուցավարների գնահատման տեխնիկան, ինչպես նաև  հարցազրույց անցկացնելու, հարցաթերթ լրացնելու տեխնիկաները, ընտրանքի տեսակները և  «Այ Փի Էս Սի»-ի հիմնական աշխատանքային կանոնները:   

Կոդավորողների թրեյնինգ
«Այ Փի Էս Սի»-ն պարբերաբար թրեյնինգներ է կազմակերպում կոդավորողների համար: Հետազոտության մեջ նոր կոդավորողների ընդգրկման դեպքում անցկացվում է պարտադիր թրեյնինգ, որի շրջանակներում ներկայացվում են հարցերի տիպերը, սոցիոլոգիական հարցաթերթի տրամաբանությունը և տվյալների կոդավորման տեխնիկան:

Մուտքգրողների թրեյնինգ

«Այ Փի Էս Սի»-ն պարբերաբար թրեյնինգներ է կազմակերպում մուտքագրողների համար: Հետազոտության մեջ նոր մուտքագրողների ընդգրկման դեպքում անցկացվում է պարտադիր թրեյնինգ, որի շրջանակներում ներկայացվում է սոցիոլոգիական հարցաթերթի տրամաբանությունը և տվյալների մուտքագրման տեխնիկան: