«Այ Փի Էս Սի»-ն մշակել, Հայաստանի շուկային է հարմարեցրել և հաջողությամբ կիրառում է համաշխարհային հայտնի մի գործիք՝ չափելու կառավարության գործունեությունը և իշխանությունների պոտենցիալը, որը կոչվում է Կառավարության գործունեության գնահատականների գործակից (Government Success Index (GS Index)):

Կառավարության հաջողության գործակիցը սոցիալական հետազոտության մեթոդ է, ինչը հիմնված է ընթացիկ իրավիճակի որակական վերլուծության և կառավարության, նրա գործունեության, թափանցիկության հանդեպ հանրային վերաբերմունքի և ստեղծված իրավիճակի ընդհանուր բավարարվածության համակցության վրա:

Ներկայումս «Այ Փի Էս Սի»-ն կիրառում է Կառավարության հաջողության գործակցի հետազոտությունը տարին չորս անգամ: Ուսումնասիրության գլխավոր նպատակներն են՝

-    հաստատել ընդհանուր բավարարվածության մակարդակը կառավարության գործունեությունից,
-    գնահատել տարբեր պետական հաստատությունների, կառույցների և նախարարությունների հաջողությունները,
-    գտնել կառավարության գործունեության ամենաթույլ կետը,
-    չափել վստահության մակարդակը և դրա փոփոխությունները որոշակի ժամանակահատվածի ընթացքում,
-    դուրս բերել կառավարություն-հասարակություն հեռավորության գործակիցը:

Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ «Այ Փի Էս Սի»-ն խորհրդատվություն և առաջարկներ է տրամադրում շահագրգիռ որոշում կայացնողներին: