«Այ Փի Էս Սի»-ի առաջին online հետազոտությունը
21.07.2010
21.07.2010
«Այ Փի Էս Սի»-ն հունիսին իրականացրեց հանրապետության խոշոր գործատուներից մեկի աշխատակիցների աշխատանքից ներքին բավարարվածությանն ուղղված առցանց առաջին հետազոտությունը:
Առցանց հարցումները (Online Polls) «հանրամատչելի հարցումների» (Open access poll) տարատեսակ են: Դրանք իրականացվում են ինտերնետի միջոցով. մասնակիցները լրացնում են հետազոտողի կողմից կազմված և ինտերնետային էջում տեղակայված հարցաթերթը:
Ներկայում առցանց հարցումները լայնորեն կիրառվում են սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շրջանակներում: Ի տարբերություն հարցման՝ ավանդական դարձած մեթոդների առցանց հարցումները հուսալի են համարվում միայն այն դեպքում երբ ինտերնետից օգտվողների համախմբությունը ներկայացուցչական է տվյալ թեման ուսումնասիրելու համար: Ճիշտ ընտրված թեմայի, հիմնավորված ընտրանքի և հստակ գիտական մեթոդաբանության առկայության դեպքում առցանց հարցումները բավական պրակտիկ միջոց են արագ, մատչելի և որակյալ ինֆորմացիա ստանալու համար: Online հարցումների կարևորագույն առանձնահատկություններից մեկն է նաև այն է, որ ի տարբերություն ավանդական դարձած մյուս մեթոդների մարդիկ ինտերնետային շփման ընթացքում շատ ավելի անկեղծ և անկաշկանդ են արտահայտում իրենց կարծիքը:
Արդեն իսկ իրականացրած online հետազոտությանը առաջին քայլն էր այն ձեռնարկման, որը շուտով կամբողջացնի «Այ Փի Էս Սի»-ն: Ուրախ ենք հայտնել, որ մշակման ավարտական փուլում է IPSC-ի հեղինակած Online հարցումների միջոցով աշխատանքից ներքին բավարարվածությունը պարզող հետազոտական մեթոդը: Այն հնարավորություն կընձեռի կոմերցիոն պատվիրատուներին բավական մատչելի սակագնով օգտվելու այդ ծառայությունից: