Մամուլի հաղորդագրություն. «Այ Փի Էս Սի»-ն պարզաբանում է
27.07.2010
27.07.2010
2010թ. հուլիսի 26-ին ՀՀ կառավարության կայքում տեղադրվել է «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության հաշվետվությունը՝ «ՀՀ կառավարության գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները»: Վերջինիս մեջ օտարալեզու դպրոցների մասին հանրային կարծիքի տվյալները դարձել են մամուլի (տպագիր մամուլում, օրինակ՝«Առավոտ» օրաթերթի հուլիսի 27-ի համարում Աննա Իսրայելյանի «Կառավարական 70 տոկոսանոց սուտ» հոդվածը) և սոցիալական ցանցերի ու բլոգերների քննարկման առարկա:
Ստորև ներկայացնում ենք «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի դիրքորոշումը և պարզաբանումները.
1. Հետազոտությունն իրականացվել է ս/թ հունիսի 24-27-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևանում, 18տ. բարձր 1619 հարցվողների հետ՝ քվոտային ընտրանքի մեթոդով, նման հետազոտությունների համար կիրառելի և միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին և ձևաչափերին համապատասխան՝ 2.4% սահմանային սխալի գործակցով և 95% տվյալների ճշտությամբ: Հետազոտությունն արտահայտում է ընդհանուր բնակչության կարծիքներն ու դիրքորոշումները, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն ընկերության կամ նրա աշխատակիցների, պատվիրատուների կամ առանձին սոցիալական խմբերի կարծիքներին և դիրքորոշումներին: Հետազոտությունը բավարարում է նման հետազոտությունների առջև ներկայացված որակի ստուգման բոլոր չափանիշները:
2. Ցանկացած երկրում, ցանկացած սոցիոլոգիական հարցման արդյունքների հերքման միակ հնարավոր տարբերակն այն է, որ արդյունքների հետ անհամաձայն կողմը պետք է նույն մեթոդաբանությամբ, նույն ընտրանքով և հարցի նույն ձևակերպմամբ անցկացնի հարցում: Տվյալների հնարավոր ընդունելի շեղումից ավել անհամապատասխանությունն արդեն իսկ հիմք կհանդիսանա անվստահություն հայտնել տվյալ հարցման արդյունքների հանդեպ:
3. Սոցիոլոգիական տերմինաբանությամբ՝ օտարալեզու դպրոցների վերաբացման կառավարության որոշման նկատմամբ դիրքորոշման հարցը եղել է փակ, սանդղակի տեսքով: Հարկ է ուշադրություն դարձնել, որ սկզբում դրվել են բացասական դիրքորոշման պատասխանները, հաշվի առնելով, որ հարցվողները հոգեբանորեն առավել հակված են ընտրել սկզբում հնչեցրած տարբերակը: Հարցի ձևակերպումը և նշված պատասխանների տարբերակները ներկայացված են հաշվետվության 69-րդ սլայդում: Այստեղից թվային առումով երևում է, որ հարցվողների 24.5%-ը բացասական է վերաբերվում օտարալեզու դպրոցների բացմանը, 75.5%-ը՝ դրական, ընդ որում՝ 37.4%-ը՝ միանգամայն դրական: Ւնչ վերաբերվում է «զարմանալի» 125%-անոց արդյունքին, ապա պարզաբանումը հետևյալն է. 71-րդ սլայդում ներկայացված են դրական և բացասական վերաբերմունքների բաշխումն ըստ Երևան-մարզեր տարբերության (սլայդում բառացիորեն գրված է): Այնպես որ կարիք չկա 70.1%-ին գումարել 54.9%: Սլայդում նշված կարմիր սյուների արդյունքները համադրելի են իրար հետ, կապույտ սյուներինը՝ իրար հետ: Նույն սկզբունքով են հաշվարկվել 72 և 73 սլայդների տվյալները: 71-րդ սլայդում ներկայացված արդյունքները մեկնաբանվում են հետևյալ կերպ. օտարալեզու դպրոցների բացմանը բացասաբար վերաբերվողների 29.9%-ը Երևանից են, 70.1%-ը՝ մարզերից, իսկ դրական վերաբերմունք ունեցողների մոտ 45.1%-ն ու 54.9%-ն են համապաասխանաբար՝ Երևանից և մարզերից: Այսինքն՝ ոչ մասնագիտական լեզվով ասած, վերլուծաբանը բաշխել է հարցման ողջ մասնակիցներին դրական և բացասական վերաբերմունք ունեցողների ու դրանց մեջ հաշվել երևանցիների ու մարզաբնակների համամասնությունը (29.9%+70.1%=100% և 45.1%+54.9%=100%): Ավելի պարզ՝ երևանցիների վերաբերմունքը որոշմանն ավելի բացասական է, քան մարզային բնակիչներինը:
4. «Այ Փի Էս Սի»-ն հարցի բուն պատասխանից բացի ճշտել է նաև պատասխանի պատճառաբանությունը, այսինքն՝ ինչու է վերաբերմունքը դրական կամ բացասական: Ինչպես նաև, հարցը վերլուծելով հարցվողների սոցիալ-ժողովրդագրական մի շարք բնութագրիչների հետ, մեկնաբանվում է այն բոլոր պատճառները, որոնք կարող են հիմք հանդիսանալ դրական/բացասական դիրքորոշման համար: Ակնհայտ է, որ բացասական դիրքորոշման գերակշիռ մասի երևանցի և բարձրագույն կրթություն ունեցողների հանգամանքը վկայում է, որ բացասական դիրքորոշումն առավելապես պայմանավորված է բուն որոշման վերաբերյալ տեղեկացվածության մակարդակով: Ավելին, որքան ավելի սոցիալապես ակտիվ և տեղեկացված խմբերից են հարցվողները (երևանաբնակ, բարձրագույն կրթությամբ, երիտասարդ), այնքան ավելի բացասական է նրանց վերաբերմունքը:
5. «Այ Փի Էս Սի»-ն պատասխանատու չէ ՀՀ բնակչության տեղեկացվածության աստիճանի համար (օրենքի բուն փոփոխության, օտարալեզու դպրոցների առավելությունների ու վտանգների մասին հանրությանը տեղեկացնելու գործառույթ ընկերությունը չունի և չի կարող ունենալ), այն միայն պատասխանատու է հետազոտության բոլոր գիտական չափանիշներով չափել հանրության դիրքորշումը և ներկայացնել դրանք այնպես, ինչպես կան: Եթե մարդկանց մեծ մասը կողմ է արտահայտվել օտարալեզու դպրոցների բացման մասին որոշմանը (անկախ տարբեր հանգամանքներից՝ ոչ տեղեկացվածություն, օրենքի չիմացություն, ԶԼՄ-ների անհասանելիություն և այլն), ապա «Այ Փի Էս Սի»-ն չի կարող և որևէ մասնագիտական, էթիկական ու բարոյական իրավունք չունի արդյունքները ձևախեղելու:
6. Եվ վերջապես, ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել վերոնշյալ հոդվածում մեջբերված երեք հարցումները՝ բլոգերների շրջանում անցկացված և հենց «Այ Փի Էս Սի»-ի կայքի առցանց հարցումները՝ հանրային կարծիքի նշված հետազոտության հետ: Ներկայացուցչական ընտրանքով (երբ հարցմանը մասնակցում են ՀՀ սոցիալ-ժողովրդագրական բոլոր չափորոշիչներով մարդիկ, որոնց ընդհանուր թիվը հիմք է տալիս խոսել ողջ հանրային կարծիքի մասին) սոցիոլոգիական հարցումներն անհնար է համեմատել որևէ կոնկրետ խմբի տված պատասխանների հետ: Ներկայացուցչական ընտրանքով 1619 հարցվողների, մի խումբ հայ բլոգերների և www.ipsc.am կայք այցելած 143 մարդկանց (27.07.2010թ., ժամը 13:00 դրությամբ) պատասխանները որևէ կերպ հնարավոր չէ համադրել (անգամ եթե համեմատողը սոցիոլոգ չէ): Բացի թվային հսկայական տարբերության, եթե հանրային կարծիքի հարցման մեջ պատահականորեն ընդգրկվել են մարդիկ, ովքեր համամասնորեն ներկայացնում են ողջ բնակչության կազմը՝ սոցիալ-ժողովրդագրական տվյալներով, ապա բլոգերները հատուկ ակտիվ կարծիք ձևավորողների խումբ են կազմում և չեն կարող ոչ մի կերպ արտացոլել ընդհանուր հասարակական կարծիքը: Նույն տրամաբանությամբ, Facebook-ի 50,000-ից ավելի ակտիվ հայաստանցի օգտվողների մեջ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները 3,011 հոգի են (27.07.2010թ. դրությամբ), ինչը չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, որ օտարալեզու դպրոցներին դեմ է ընդամենը բնակչության 6%-ը:
Հաղորդագրությունը բեռնելու համար սեղմեք այստեղ:Ստորև ներկայացնում ենք «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի դիրքորոշումը և պարզաբանումները.