Հեռուստատեսային նախասիրությունների հետազոտություն
2009թ. հունիս-հուլիս ամիսներին IPSC-ն ձեռնարկեց 3000 տնային տնտեսությունների խոշոր հետազոտություն Երևանում և Հայաստանի 12 քաղաքներում` «Հեռուստատեսային նախասիրություններ, հեռուստաալիքների վարկանիշներ և ընտանիքներում հեռուստատեսային ծառայությունների հասանելիությունե թեմայով: Հետազոտությունը պատվիրել է “Տելեմեդիակոնտրոլ” ՓԲԸ-ն` GFK-ի արտոնագրված ընկերությունը, Հայաստանում մեդիաչափումների նպատակով:
Աղբահանության կառավարման հետազոտություն
2009թ. փետրվար-մարտ ամիսներին Fichtner-ի (Գերմանիա) պատվերով, Համաշխարհային բանկի նախագծի զարգացման շրջանակներում՝ IPSC-ն Երևանում անցկացրեց աղբահանության կառավարման վերաբերյալ լայնածավալ հետազոտություն: Հարցման են ենթարկվել Երևանի 1450 բնակիչ և 400 առևտրային ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Հետազոտության նյութերի հայերեն, անգլերեն և/կամ ռուսերեն լեզուներով տարբերակների բեռնավորման համար սեղմեք այստեղ
Երևանի քաղաքապետի ընտրությունների հետազոտություն
2009թ. ապրիլ-մայիս ամիսներին 2009թ. մայիսի 31-ի Երևանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ IPSC-ն անցկացրեց մի շարք հարցումներ՝ քաղաքական կուսակցությունների և կուսակցության առաջնորդների ընտրական վարկանիշների վերաբերյալ: Հետազոտություններն անցկացվել են Երևանի բոլոր 12 համայնքներում՝ համայնքի ներառման հիման վրա հաշվարկված պատահական ընտրանքի մեթոդով:
Արդյունքների հաշվարկման մեջ օգտագործվել է ElectraTM նորարար մոդելը` բացարձակ ճշգրիտ կանխատեսումներով և արդյունքներով:
