«Այ Փի Էս Սի» -ն բանաձևել է քանակական հետազոտության հարցաթերթի արժեքը
26.07.2010
26.07.2010
«Այ Փի Էս Սի»-ին մշակել է քանակական հետազոտությունների համար նախատեսված մեկ հարցաթերթի գումարի հաշվարկման բանաձևը: «Այ Փի Էս Սի»-ին նման բանաձև մշակելու անհրաժեշտությունը պայմանավորում է իր աշխատելաոճի առանձնահատկությամբ` չբացառելով նաև այն հանգամանքը, որ հարցաթերթի շուկայական գնագոյացումը հիմնականում դժվար չափելի է:
Բանաձևը հաշվարկվել է` հաշվի առնելով հարցազրույցի ամբողջ գործընթացը: Այսպիսով, հարցաթերթի արժեքը ներառում է հետևյալ գործոնները.
1. Ռիսկի գործոն- որ կազմում է հարցաթերթի արժեքի 50%-ը: Ռիսկի գործոնն իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները` հարցազրուցավարի աշխատանքի անվտանգությունը, ապահովությունը և չնախատեսված բարդ իրավիճակները:
2. Հարցերի տեսակ-սոցիոլոգիական գրականության մեջ գոյություն ունեն հարցերի տիպայանցման բազմաթիվ սկզբունքներ: Սակայն տվյալ դեպքում տիպաբանության հիմքում ընկած են կիրառական առանձնահատկությունները և պատասխաններ ստանալու դժվարությունը: Այս գործոնը կազմում է հարցաթերթի արժեքի 25%-ը:
3. Ընտրանքի տեսակ- հարցաթերթի արժեքի փոփոխությունը պայմանավորված է նաև ընտրանքի տեսակով (պատահական կամ քվոտային ընտրանք): Ընդ որում` այս գործոնը կազմում է ընդհանուր գումարի 13%-ը:
4. Հարցերի քանակ - Կախված հետազոտության թեմատիկայից` հարցաթերթում փոխվում է նաև հարցերի քանակը: Այնուամենայնիվ, հարցաթերթերի կազմման և գործնական կիրառության փորձը հնարավորություն ընձեռեց «Այ Փի Էս Սի»-ին հաշվարկել օպտիմալ միջակայքեր հարցերի քանակի համար, որից և կախված է հարցաթերթի արժեքը: Հարցերի քանակը որպես գործոն կազմում է ընդհանուր գումարի 12%-ը: